Վաշինգտոն-Պեկին առևտրային պատերազմի հետևանքները ԱՄՆ-ի տնտեսության վրա
Եվրամիության նախկին խորհրդականը զգուշացրել է, որ Չինաստանի դեմ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրահրած առևտրային պատերազմը կարող է վնասել ԱՄՆ-ի տնտեսությանը:
«Սպուտնիկ»-ի հաղորդմամբ, ԵՄ նախկին խորհրդատու պրոֆեսոր Պաուլո Վոն Շիրաչը, որը ղեկավարում է Գլոբալ քաղաքականության ինստիտուտն ասել է, որ Միացյալ Նահանգների տնտեսության մեծ մասը տառապում է ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև աճող առևտրային պայքարից: Սա այն դեպքում, երբ երկու երկրները պետք է լուծեն երկկողմ անվտանգությանը վերաբերող հարցեր:
«Ներմուծման սակագների բարձրացումը տնտեսության մնացած մասերի վրա կունենա դոմինոյի ազդեցություն, և շատ ոլորտներ կտուժեն դրանից». ասել է Շիրաչը:
Եվրամիության նախկին խորհրդատուն հայտարարել է, որ ԱՄՆ-ի ընկերությունները հաճախ ենթարկվում են Չինաստանի կառավարության քաղաքականությանն, իսկ Պեկինի կողմից ԱՄՆ-ի ընկերությունների հասանելության սհմանափակումը Չինաստանի շուկաներին, կարող է կասեցնել ամերկիացի ներդրողների մուտքը Չինաստան:
Շարիչը նշել է, որ առևտրային պատերազմը Չինաստանի հետ, ԱՄՆ առևտրի դեֆիցիտը լուծելու լավ միջոց չէ, և Թրամփի մեկնաբանությունն այդ մասին անընդունելի է: