Հունիս 17, 2018 19:00 Asia/Tehran
  • Կանադայի բնակչության մեծամասնությունը կողմ է ռոհինգյայի փախստականներին ընդունելուն

Սոցհարցման արդյունքների համաձայն՝ Կանադայի ժողովրդի ավելի քան 60 տոկոսը կողմ է երկրում ընդունել ռոհինգյա փախստականներին:

«Նանուս» կենտրոնի անցկացրած սոցհարցման արդյունքների համաձայն՝ հարցման մասնակիցների 62 տոկոսը հովանավորում է Կանադայում Մյանմայի ռոհինգյա մուսուլմաններին հպատակություն շնորհելը:

2017թ. օգոստոսի վերջերը Մյանմայի ծայրահեղական բուդիստներն ու բանակայինները լայնածավալ ոճրագործություն են իրականացրել ռոհինգյա մուսուլմանների դեմ՝ սպանելով ու վիրավորելով հազարավոր մարդկանց և հարյուր հազարավոր ուրիշների անօթևան դարձնելով:

ՄԱԿ-ը այդ բռնությունները ռոհինգյա ցեղի դեմ ուղղված ցեղասպանություն է բնութագրել:

Ռոհինգյա մուսուլմանները փոքրամասնություն են կազմում Մյանմայում: Ոճրագործություններից ու բռնություններից զերծ մնալու համար նրանք Բանգլադեշ են փախչում:

 

Պիտակ