Հունաստանի և Մակեդոնիայի համաձայնությունը՝ Մակեդոնիայի անունը փոխելու վերաբերյալ
Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոտզիասը և նրա մակեդոնացի գործընկեր Նիկոլա Դիմիտրովը համաձայնագիր են ստորագրել Մակեդոնիայի նոր անվան վերաբերյալ: Նշվում է, որ այսուհետ Մակեդոնիա անվանման փոխարեն պետությունը կկոչվի «Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն»:
Միջոցառմանը ներկա էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ՝ Մեթյու Նիմիցան և մի շարք եվրոպացի պաշտոնատարներ:
Ավելի վաղ Հունաստանի և Մակեդոնիայի վարչապետեր՝ Ալեքսիս Ցիպրասը և Զորան Զաևը համաձայնության էին եկել Մակեդոնիայի անվանումը փոխել Մակեդոնիայի Հյուսիսային Հանրապետություն:
Հունաստանի ընդդիմությունն այն համոզմանն է, որ Ցիպրասը այս համաձայնության մեջ բազում լիազորություններ է տվել Մակեդոնիային:
Աթենքի պաշտոնատարները հայտարարել են, որ քանի դեռ Մակեդոնիայի անվան շուրջ հարցը չկարգավորվի, կշարունակեն բողոքել ՆԱՏՕ-ում Սկոպիյեի անդամակցության դեմ: