Հունաստանի և Մակեդոնիայի համաձայնությունը՝ Մակեդոնիայի անունը փոխելու վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i94136-Հունաստանի_և_Մակեդոնիայի_համաձայնությունը_Մակեդոնիայի_անունը_փոխելու_վերաբերյալ
Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոտզիասը և նրա մակեդոնացի գործընկեր Նիկոլա Դիմիտրովը համաձայնագիր են ստորագրել Մակեդոնիայի նոր անվան վերաբերյալ: Նշվում է, որ այսուհետ Մակեդոնիա անվանման փոխարեն պետությունը կկոչվի «Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 17, 2018 15:06 Asia/Tehran
  • Հունաստանի և Մակեդոնիայի համաձայնությունը՝ Մակեդոնիայի անունը փոխելու վերաբերյալ

Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոտզիասը և նրա մակեդոնացի գործընկեր Նիկոլա Դիմիտրովը համաձայնագիր են ստորագրել Մակեդոնիայի նոր անվան վերաբերյալ: Նշվում է, որ այսուհետ Մակեդոնիա անվանման փոխարեն պետությունը կկոչվի «Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն»:

Միջոցառմանը ներկա էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ՝ Մեթյու Նիմիցան և մի շարք եվրոպացի պաշտոնատարներ:

Ավելի վաղ Հունաստանի և Մակեդոնիայի վարչապետեր՝ Ալեքսիս Ցիպրասը և Զորան Զաևը  համաձայնության էին եկել Մակեդոնիայի անվանումը փոխել Մակեդոնիայի Հյուսիսային Հանրապետություն:

Հունաստանի ընդդիմությունն այն համոզմանն է, որ Ցիպրասը այս համաձայնության մեջ բազում լիազորություններ է տվել Մակեդոնիային:

Աթենքի պաշտոնատարները հայտարարել են, որ քանի դեռ Մակեդոնիայի անվան շուրջ հարցը չկարգավորվի, կշարունակեն բողոքել ՆԱՏՕ-ում Սկոպիյեի անդամակցության դեմ: