Իսրայելը կպաշտպանի Քուրդիստանի անկախությունը
Իսրայելը կպաշտպանի անկախ քրդական պետության ստեղծումը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քրդական K24 ալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի տարածաշրջանային համագործակցության փոխնախարար Այուբ Քարան: Իսրայելի Քնեսետի անդամ Քարան պնդել է, որ 40 մլն բնակչությամբ տարածաշրջանը, «անկասկած, արժանի այն բանին, որպեսզի ունենա սեփական երկիրը»:
Ընդգծելով փեշմերգայական (քրդական ցեղախմբերի բանակ) քրդական ուժերի պայքարը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ, Քարան հայտարարել է, որ տարածաշրջանում կրոնական ծայրահեղականության ոչնչացումը պետք է գերակա լինի բոլոր համար:
Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը եւս ավելի վաղ հայտարարել էր, որ իր երկիրը կպաշտպանի քրդական անկախությունը: Նա համոզմունք էր հայտնել, որ անկած Քուրդիստան պետության ստեղծումը կկայունացնի Մերձավոր Արեւելքը:
Մինչ այդ Իսրայելի արդարադատության նախարար Աելեթ Շաքեդը նույնպես հայտարարել էր անկախ քրդական պետության ստեղծումը պաշտպանելու մասին, ընդգծելով, որ Իսրայելը պետք է ամրապնդի կապերը քրդերի հետ, քանի որ նրանք հանդիսանում են հինավուրց ժողովուրդ եւ ներկայացնում են ժողովրդավարական տարածաշրջան: