Չինաստանի և Եվրոպայի համատեղ նիստն ՝ ԱՄՆ-ի առևտրական քայլերի դիմագրավման համար
https://parstoday.ir/hy/news/world-i94792-Չինաստանի_և_Եվրոպայի_համատեղ_նիստն_ԱՄՆ_ի_առևտրական_քայլերի_դիմագրավման_համար
Չինաստանի և Եվրոպայի հետ ԱՄՆ-ի առևտրային պատերազմը նոր փուլ է թևակոխել : ԵՄ-ի և Չինաստանի ներկայացուցիչները երկուշաբթի օրը նիստ են գումարել ՝ ԱՄՆ-ի առևտրային քայլերին դիմագրավելու հարցում բանակցելու նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 25, 2018 13:29 Asia/Tehran
  • Չինաստանի և Եվրոպայի համատեղ նիստն ՝ ԱՄՆ-ի առևտրական քայլերի դիմագրավման համար

Չինաստանի և Եվրոպայի հետ ԱՄՆ-ի առևտրային պատերազմը նոր փուլ է թևակոխել : ԵՄ-ի և Չինաստանի ներկայացուցիչները երկուշաբթի օրը նիստ են գումարել ՝ ԱՄՆ-ի առևտրային քայլերին դիմագրավելու հարցում բանակցելու նպատակով:

Չինաստանը և Եվրամիությունը համարվում են ԱՄՆ-ի առևտրական խոշոր գործընկերները: ԱՄՆ նախագահի կողմից տնտեսական ոլորտում պողպատի ու ալյումինի , նաև այլ ապրանքների ներմուծումների սակագնային մաքսատուրքերի սահմանումը , մտահոգել ու զայրացրել է Պեկինին և Բրյուսելին:

Այդ կապակցությամբ Չինաստանի փոխվարչապետ ՝ Լիու Հեն Եվրոպայի հետ տնտեսական համատեղ նիստից հետո ասել է .«Չինաստանը և Եվրամիությունը մտադիր են վերջնականացնել փոխադարձ ներդրումային թեմայով երկկողմ համաձայնության գալուն ուղղված բանակցությունները: Չինաստանի և ԵՄ-ի երկկողմ ներդրումների իրականացումը համարվում են Պեկինի և Բրյուսելի դեմ ԱՄՆ-ի առևտրական պատերազմին դիմագրավման ներկայացված լուծումներից մեկը: