ՀԳՀԾ-ն պիտի պահպանվի. Գութերեշ
https://parstoday.ir/hy/news/world-i94820-ՀԳՀԾ_ն_պիտի_պահպանվի._Գութերեշ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը երկուշաբթի օրը կրկին պաշտպանեց ՀԳՀԾ-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 26, 2018 01:02 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ն պիտի պահպանվի. Գութերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը երկուշաբթի օրը կրկին պաշտպանեց ՀԳՀԾ-ն:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Անտոնիո Գութերեշը Միջին Արևելքում ու Աֆրիկայի հյուսիսում անվտանգության հարցով գումարված ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում ՀԳՀԾ-ն միջազգային հանրության նվաճումը համարեց, որը պիտի պահպանվի:

«ՀԳՀԾ-ն պիտի շարունակի մնալ խաղաղության ու անվտանգության արժեքավոր բաղադրիչ տարրը»,-հայտարարեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Գութերեշն ավելի վաղ բազմիցս հայտարարել է ՀԳՀԾ-ի հանդեպ իր հովանավորությունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  մայիսի 8-ին կրկնմելիվ հակաիրանական անհիմն մեղադրանքները,  հայտարարեց ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի դուրս գալու և երեքից վեցամսյա ժամկետում միջուկային պատժամիջոցների վերականգնման մասին:

Թրամփի այդ քայլը ներքին ու միջազգային խիստ դատապարտման արժանացավ: