ԱՄՆ-ի 17 նահանգներ Թրամփի դեմ բողոք են ներկայացրել
https://parstoday.ir/hy/news/world-i94896-ԱՄՆ_ի_17_նահանգներ_Թրամփի_դեմ_բողոք_են_ներկայացրել
Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականության շրջանակներում անօրինական միգրանտների երեխաներին իրենց ընտանիքներից բաժանելու գործողությունից հետո, այդ երկրի 17 նահանգներ կառավարության դեմ բողոք են ներկայացրել:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 27, 2018 07:34 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի 17 նահանգներ Թրամփի դեմ բողոք են ներկայացրել

Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականության շրջանակներում անօրինական միգրանտների երեխաներին իրենց ընտանիքներից բաժանելու գործողությունից հետո, այդ երկրի 17 նահանգներ կառավարության դեմ բողոք են ներկայացրել:

ԻՌՆԱ-ի երեքշաբթի գիշեր կատարած հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի 17 նահանգներ, այդ թվում՝ Վաշինգտոնը, Նյու Յորքն ու Կալիֆորնիան, հայցում կառավարությանը կոչ են արել իրենց ընտանիքներին վերադարձնել այն երեխաներին, որոնք «Զրո հանդուրժողականություն» քաղաքականության գործադրման շրջանակներում հեռացվել են իրենց ծնողներից:

ԱՄՆ-ն գործադրելով «Զրո հանդուրժողականություն» քաղաքականությունը, որոշել է առանց բացառության դատական գործընթաց սկսել բոլոր անօրինական միգրանտների դեմ, որի հետևանքով մինչև ծնողների կարգավիճակի հստակեցումը երեխաներն առանձնացվում են ծնողներից:

Վերջին շաբաթների ընթացքում «Զրո հանդուրժողականություն»  հակամիգրացիոն քաղաքականության պատճառով Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանի վրա իրենց ծնողներից առանձնացվել են ավելի քան 2300 երեխաներ:

Միգրանտների ու մասնավորապես նրանց երեխաների հետ ԱՄՆ կառավարության անմարդկային վերաբերմունքն աշխարհում խիստ քննադատության է արժանացել: