Թիվ 2231 բանաձևը պահանջում է ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրումը. Գութերեշ
https://parstoday.ir/hy/news/world-i94941-Թիվ_2231_բանաձևը_պահանջում_է_ՀԳՀԾ_ի_լիարժեք_գործադրումը._Գութերեշ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ցավ հայտնելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման կապակցությամբ, ասել է. «ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 պահանջում է բոլոր անդամների կողմից դրա գործադրումն ու նաև տարածաշրջանային ու միջազգային կառույցների աջակցությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 27, 2018 21:49 Asia/Tehran
  • Թիվ 2231 բանաձևը պահանջում է ՀԳՀԾ-ի լիարժեք  գործադրումը. Գութերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ցավ հայտնելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման կապակցությամբ, ասել է. «ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 պահանջում է բոլոր անդամների կողմից դրա գործադրումն ու նաև տարածաշրջանային ու միջազգային կառույցների աջակցությունը»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Անտոնիո Գութերեշը չորեքշաբթի օրը թիվ 2231 բանաձևի պահանջով յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ ԱԽ-ին ներկայացվող զեկույցում ընդգծելով, որ ՀԳՀԾ-ն 2015 թվականին միաձայն հաստատվել է ԱԽ-ի անդամ երկրների կողմից, հավելել է. «2016 թվականի հունվարի 16-ից ի վեր ԱԷՄԳ-ն ԱԽ-ին ներկայացված 11 զեկույցներում հաստատել է ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի մայիսի 8-ին կրկնելով Իրանի դեմ անհիմն մեղադրանքները, հայտարարեց ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի հրաժարման և առաջիկա երեքից վեց ամիսների ընթացքում միջուկային պատժամիջոցների վերականգնման մասին:

Թրամփի այս քայլը խստորեն դատապարտվել է այդ երկրի ներքին, նաև միջազգային շրջանակների կողմից: