Ռյաբկով. «Պետք է պահպանել ՀԳՀԾ-ը»
https://parstoday.ir/hy/news/world-i94959-Ռյաբկով._Պետք_է_պահպանել_ՀԳՀԾ_ը
ՌԴ փոխարտգործնախարարը, անդրադառնալով ՀԳՀԾ-ի անդամ երկրների արտգործնախարարների առաջիկա նիստին, ընդգծել է, որ այս միջազգային համաձայնությունը պետք է պահպանվի ամբողջ ուժով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2018 13:10 Asia/Tehran
  • Ռյաբկով. «Պետք է պահպանել ՀԳՀԾ-ը»

ՌԴ փոխարտգործնախարարը, անդրադառնալով ՀԳՀԾ-ի անդամ երկրների արտգործնախարարների առաջիկա նիստին, ընդգծել է, որ այս միջազգային համաձայնությունը պետք է պահպանվի ամբողջ ուժով:

TASS-ի հաղորդման համաձայն Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հինգշաբթի օրը հայտարարել է, որ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Բրիտանիայի եւ Գերմանիայի արտգործնախարարների մակարդակով:

Ռյաբկովն ընդգծել է, որ հանդիպման արդյունքը պետք է լինի ուժեղ փաստաթուղթ, որն ուղղված է միջուկային գործարքի իրականացմանը:

Ռյաբկովը հավելել է, որ ՀԳՀԾ-ում մնացած բոլոր երկրներն ընդգծում են նման հանդիպման անցկացման անհրաժեշտությունը ՀԳՀԾ-ի պահպանման ջանքերի շրջանակներում: