Գերմանիան, Հունաստանը և Իսպանիան փախստականների հարցով համաձայնության են եկել
(last modified Sat, 30 Jun 2018 14:33:28 GMT )
Հունիս 30, 2018 19:03 Asia/Tehran
  • Գերմանիան, Հունաստանը և Իսպանիան փախստականների հարցով համաձայնության են եկել

Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ համաձայնություն է ձեռք բերվել փախստականների մասին Իսպանիայի և Հունաստանի հետ:

Գերմանիայի լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Բրյուսելում կայացած երկօրյա նիստից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Մադրիդն ու Աթենքը համաձայնվել են ընդունել այն փախստականներին, որոնք գերմանական իշխանությունների կողմից Գերմանիայի և Ավստրիայի սահմանին ձերբակալվել են:

Գերմանիայի կանցլերը հավելել է. «Գերմանիան միշտ ընդգծել է, որ երբեք հնարավոր չէ համաձայնության գալ եվրոպական միևնույն քաղաքականության շուրջ, սակայն պետք է ջանալ եվրոպական գործընթացների շուրջ համաձայնության հասնել»:

Եվրոպական  երկրների առաջնորդները երկար բանակցություններից հետո վերջապես համաձայնության են եկել, փախստականների ընդունման վերաբերյալ:

Համաձայնություն է կայացել փախստականների ընդունման համար հատուկ կենտրոնների ստեղծման շուրջ: