Կանադայի մուսուլմանների խորհուրդը՝ ԱՄՆ մուտք գործելու սահմանափակումների մասին
Կանադայի մուսուլմանների խորհուրդն այդ երկրի մուսուլմաններին խորհուրդ է տվել նախապատրաստվել ԱՄՆ մուտք գործելու սահմանափակումներին ու խտրականությանը դիմակայելու համար:
Global News-ի հաղորդման համաձայն՝ Կանադայի մուսուլմանների ազգային խորհուրդը հայտարարել է, որ վերջերս զգալիորեն ավելացել է կանադացի մուսուլմանների նկատմամբ կիրառվող ԱՄՆ մուտք գործելու խտրականությունը:
Կանադայի մուսուլմանների ազգային խորհուրդն այդ երկրի մուսուլմաններին խորհուրդ է տվել նախքան Վաշինգտոնում գտնվող ԱՄՆ դեսպանատուն մուտք գործելը, իրենց հետ վերցնել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
Խորհուրդն ընդգծել է.«Եթե իրենց վիզան մերժվեց կամ իրենց նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերվեց, կանադացի մուսուլմանները պետք է ամերիկացի պետծառայողից գրավոր բացատրություն պահանջեն իրենց վիզան մերժվելու համար և իրենց հիշեն այն անձնավորության անունը ,ով մերժել է իրենց վիզան»: