ՌԴ ԱԳ նախարարությունը կարևորում է ՀԳՀԾ-ի պահպանմանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i95155-ՌԴ_ԱԳ_նախարարությունը_կարևորում_է_ՀԳՀԾ_ի_պահպանմանն_ուղղված_ջանքերի_անհրաժեշտությունը
Երեքշաբթի օրը, ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել է.«ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ առաջադիմություններ ենք ունեցել, սակայն այդ առաջադիմությունները բավարար չեն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 03, 2018 14:04 Asia/Tehran
  • ՌԴ ԱԳ նախարարությունը կարևորում է ՀԳՀԾ-ի պահպանմանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը

Երեքշաբթի օրը, ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել է.«ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ առաջադիմություններ ենք ունեցել, սակայն այդ առաջադիմությունները բավարար չեն»:

Երեքշաբթի օրը, Սերգեյ Ռյաբկովն ասել է.«ԱՄՆ-ի շրջափակումներից Իրանի տնտեսական շահերի պաշտպանման խնդիրը մնացել է համաձայնության մեջ մնացած 6 երկրների ԱԳ նախարարների նիստի օրակարգում և ՀԳՀԾ-ի շրջանակներում փորձում ենք լուծում գտնել»:

ՌԴ ԱԳ փոխնախարարի խոսքերով, համաձայնության պահպանման հարցով առաջադիմություններ են արջանագրվել, սակայն դրանք բավարար չեն:

Ռյաբկովն ասել է.«Իրանի ու մյուս 5 երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, ՌԴ-ի, Բրիտանիայի և Չինաստանի ԱԳ նախարարների նիստն անցկացվելու է հուլիսի 6-ին՝ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում:

2018թ. մայիսի 8-ին, կրկնելով Իրանի դեմ անհիմն մեղադրանքները, Թրամփը հայտարարեց համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալու և առաջիկա 3-6 ամիսների ընթացքում Իրանի դեմ միջուկային շրջափակումների վերականգնման մասին: ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի դուրս գալուց հետո, Իրանը համաձայնության մյուս կողմերին հնարավորություն է տվել, որպեսզի մեխանիզմներ ներկայացնեն Իրանի ապահովման համար: