Ֆրանսիան 4 միլիարդ դոլարի զենք է վաճառել Սաուդյան դաշինքին
Ֆրանսիայի պաշտոնական լրատվական ծառայության հաղորդման համաձայն, 2018թ առաջին կեսին, Փարիզը մոտավորապես 3 միլիարդ 920 միլիոն դոլարի զենք է վաճառել Միջին արևելքի մի շարք երկրների:
Ռոյտերզ լրատվական գործակալությունը գրել է, որ Ֆրանսիայի կառավարության կողմից հրապարակված զեկույցի համաձայն, չնայած նախագահ Էմանուել Մակրոնի դեմ օրենսդիրների և մարդու իրավունքների պաշտպանների բողոքներին, Փարիզը 2018թ առաջին 6 ամիսներին մոտավորապես 3 միլիարդ 920 միլիոն դոլարի զենք ու սպառազինություն է վաճառել այնպիսի երկրների, ինչպես Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները:
Ստոկհոլմի Խաղաղության միջազգային ինստիտուտի տվյալներով, Ֆրանսիան, ԱՄՆ-ից և Ռուսատսանից հետո զենքի արտահանման ոլորտում զբաղեցնում է երրորդ տեղը:
Այս տվյալների հրապարակմանը զուգահեռ, Ֆրանսիայի իրավապաշտպան կազմակերպությունները և խորհրդարանի որոշ պատգամավորներ, Էմանուել Մակրոնին կոչ են արել դադարեցնել Սաուդյան կոլացիայիան զենքի վաճառքը, քանի որ այն կիրառվում է Եմենի դեմ պատերազմում: