Լավրովը ընդգծել է ՀԳՀԾ-ն պահպանելու Ռուսաստանի ու Չինաստանի ցանկությունը
Չինաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո, ՌԴ արտգործնախարարն ասել է .«Մոսկվան ու Պեկինը ցանկանում են պահպանել ՀԳՀԾ-ի համաձայնությունը»:
Վիեննայում մեկնարկել է ՀԳՀԾ-ի հարցով Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի արտգործնախարարների և Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար՝ Ֆեդերիկա Մոգերինիի համատեղ նիստը:
Իրանի պահանջով արտգործնախարարների մակարդակում կայանալիք այդ նիստում քննարկվելու Եվրամիության առաջարկության փաթեթը ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի ֆինանսական ու առևտրական շահերի ապահովման նպատակով:
Մայիսի 8-ին, Իրանի դեմ անհիմն մեղադրանքները կրկնելով, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը հրաժարվում է ՀԳՀԾ-ից և 3-6 ամիսների ընթացքում վերականգնելու է Իրանի դեմ միջուկային շրջափակումները:
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, ԻԻՀ այդ համաձայնության մյուս կողմերին առիթ է ընձեռել լուծում գտնել Իրանի շահերի ապահովման ու երաշխավորման համար: