Իրանը չի հրաժարվի ՀԳՀԾ-ից. Լավրով
https://parstoday.ir/hy/news/world-i95291-Իրանը_չի_հրաժարվի_ՀԳՀԾ_ից._Լավրով
Ռուսաստանի ԱԳ նախարարն ասում է, որ Մոսկվայի համոզմամբ Իրանն ապագայում չի հրաժարվելու միջուկային համաձայնությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2018 02:49 Asia/Tehran
  • Իրանը չի հրաժարվի ՀԳՀԾ-ից. Լավրով

Ռուսաստանի ԱԳ նախարարն ասում է, որ Մոսկվայի համոզմամբ Իրանն ապագայում չի հրաժարվելու միջուկային համաձայնությունից:

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է. «4+1 խմբի անդամ երկրների և Իրանի փորձագետները քննարկում են այնպիսի միջոցներ, որոնք ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումը նկատի առնելով, Իրանի հետ առևտուրը շարունակելու հնարավորություն կստեղծեն»:

«ՀԳՀԾ-ին հավատարիմ հինգ երկրներն անօրինական են համարում Իրանի դեմ ԱՄՆ-ի սպառնալիքները»,-հայտարարել է Լավրովը:

Ռուսաստանի ԱԳ նախարարի ընդգծմամբ, Իրանը միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի հրաժարման պատճառով իրավունք ունի ինքն էլ հրաժարվել դրանից, բայց նման քայլի չի գնա: