Իրանը չի հրաժարվի ՀԳՀԾ-ից. Լավրով
Հուլիս 07, 2018 02:49 Asia/Tehran
Ռուսաստանի ԱԳ նախարարն ասում է, որ Մոսկվայի համոզմամբ Իրանն ապագայում չի հրաժարվելու միջուկային համաձայնությունից:
ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է. «4+1 խմբի անդամ երկրների և Իրանի փորձագետները քննարկում են այնպիսի միջոցներ, որոնք ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումը նկատի առնելով, Իրանի հետ առևտուրը շարունակելու հնարավորություն կստեղծեն»:
«ՀԳՀԾ-ին հավատարիմ հինգ երկրներն անօրինական են համարում Իրանի դեմ ԱՄՆ-ի սպառնալիքները»,-հայտարարել է Լավրովը:
Ռուսաստանի ԱԳ նախարարի ընդգծմամբ, Իրանը միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի հրաժարման պատճառով իրավունք ունի ինքն էլ հրաժարվել դրանից, բայց նման քայլի չի գնա:
Պիտակ