Միջերկրականում ավելացել են փախստականների մահվան դեպքերը
Միջերկրական ծովով անցնելիս փախստականների մահվան դեպքերն ավելացել են: Այդ մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի փախստականների գերագույն կոմիտեն:
Ֆրանս Պրես գործակալության հաղորդմամբ, ՄԱԿ-ի փախստականների գերագույն կոմիտեն հայտարարել է.«2018թ. Միջերկրական ծովից Եվրոպա գաղթած փախստականների թիվը նվազել է և զգալիորեն ավելացել է Միջերկրական ծովում նրանց մահվան դեպքերը»:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն կոմիտեին և միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալների համաձայն 2018թ. սկզբից առ այսօր միջերկրական ծովում մահացել է ավելի քան 1400 փախստական:
2018թ. առաջին 6 ամիսների ընթացքում Միջերկրական ծովից անցնել փորձող ցանկացած 19 հոգուց մեկը մահացել է:
Ներգաղթի ճգնաժամի դեմ պայքարելու հարցով ԵՄ-ը կանգնած է լուրջ քաղաքական լարվածության առաջ, եւ այս ճգնաժամի բերումով խորը տարաձայնություններ են առաջացել միության մեջ: