ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը դարձել է հակաիրանական տնտեսական պատերազմի հարթակ
Իրանի նախագահի առաջին տեղակալն ասել է.«ԱՄՆ-ի ֆինանասների նախարարությունը դարձել է հակաիրանական տնտեսական պատերազմի հարթակ»:
Էսհաղ Ջահանգիրին ԱՄՆ-ի նպատակներից մեկը համարել է Իրանի տնտեսությանն հարվածելը։ Նա ասել է.«Սա մի ռազմավարություն է, որը ԱՄՆ-ն նաև համաձայնեցրել է Սիոնիստական ռեժիմի ու Սաուդյան Արաբիայի հետ, որպեսզի կարողանա տարբեր կողմերից ճնշում բանեցնել Իրանի վրա և առաջ մղել իր ռազմավարությունը»:
Իրանի նախագահի առաջին տեղակալը հավելել է.«ԱՄՆ-ն նույնպես առևտրական պատերազմ է սկսել Չինաստանի հետ և դուրս է եկել միջազգային տարբեր պայմանագրերից: Այս առումով ԱՄՆ-ն հատուկ քաղաքականություն է վարում»:
Նշելով, որ ԱՄՆ-ն ուզում է Իրանի ամենակարևոր եկամտի աղբյուր հանդիսացող նավթի արտահանումը մինչև 2018թ. նոյեմբերը զրոյի հասցնել, Ջահանգիրին նշել է.«Սա դատարկ ու անհիմն հայտարարություն է, ինչի գործադրումը պայմանավորված է նրանով, որ մյուս երկրները հանձնվեն և խոստովանեն, որ ԱՄՆ-ի դիմաց աննշան կարողություն ունեն»: