Հուլիս 10, 2018 19:31 Asia/Tehran
  • Թրամփ.«ՆԱՏՕ-ի ռազմական բյուջեն քիչ է»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով բազմիցս ՆԱՏՕ-ի անդամ երկրներին քննադատել է ռազմական հարցերում քիչ ծախս կատարելու համար, Բրյուսել կատարելիք այցի ու ՆԱՏՕ-ի գագաթնաժողվի անցկացման նախօրեին կրկին հնչեցրել է իր քննադատությունը:

Երեքշաբթի օրը իր թուիթերյան էջում ԱՄՆ նախագահ Դոնալդ թրամփը գրել է.«ՆԱՏՕ-ի որոշ անդամների կողմից բյուջետային պարտավորությունների անտեսումը «Անարդարացի է»»:

Թրամփը հավելել է.«ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ին անդամակցող երկրներց ավելի շատ է ծախսում նրանց անվտանգության համար, սա ԱՄՆ-ի հարկատուների համար արդարացի չէ, այս վիճակով ԱՄՆ-ն ԵՄ-ի հետ առևտրի մեջ կորցնում է 151 մլրդ դոլար»:

Նախատեսվում է, որ որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը երկրորդ անգամ մասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:

Սպիտակ տուն մտնելուց հետո Դոնալդ Թրամփը մշտապես քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին մասնավորապես ռազմական ու պաշտպանական ծախսերի ոլորտում և եվրոպական երկրներին մեղադրել է ԱՄՆ-ին «չարաշահելու» մեջ:

2016թ. նախագահական ընտրապայքարի ընթացքում Թրամփը ՆԱՏՕ-ին անգործունակ և «Ժամկետն անց կազմակերպություն» է անվանել:

Պիտակ