Մոգերինին ընդգծեց ՀԳՀԾ-ում Իրանի շահերի երաշխավորման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i95710-Մոգերինին_ընդգծեց_ՀԳՀԾ_ում_Իրանի_շահերի_երաշխավորման_անհրաժեշտությունը
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ասել է. «Միությունը փորձում է երաշխավորել ՀԳՀԾ-ում մեջ Իրանի շահերը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2018 02:42 Asia/Tehran
  • Մոգերինին ընդգծեց ՀԳՀԾ-ում Իրանի շահերի երաշխավորման անհրաժեշտությունը

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ասել է. «Միությունը փորձում է երաշխավորել ՀԳՀԾ-ում մեջ Իրանի շահերը»:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ֆեդերիկա Մոգերինին երկուշաբթի օրը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ արձագանքել է Իրանի պատժամիջոցների հետ կապված բացառություններ նկատի առնելու համար եվրոպական երկրների դիմումի հետ ԱՄՆ կառավարության հակառակությանը:

Մոգերինին անդրադարձել է Իրանի հետ տնտեսական խողովակները բաց պահելու ԵՄ-ի նախաձեռնություններին, նշելով, որ դրանք լուրջ նախաձեռնություններ են, որոնք կարող են երաշխավորել այն հարցը, որ Իրանը կշարունակի շահել միջուկային համաձայնությունից:

ԵՄ պաշտոնյա , պատասխանելով այն հարցին, թե ինչ վստահություն գոյություն ունի այն կապակցությամբ, որ  ԵՄ-ի նախաձեռնությունները կկարողանան դիմակայել ԱՄՆ-ի ճնշումներին և պահպանել ՀԳՀԾ-ն, ասել է. «Թեև ԱՄՆ-ն մեծ կշիռ ունի համաշխարհային տնտեսության ու ֆինանսական համակարգի մեջ, սակայն Եվրոպան վճռակամ է պահպանել ՀԳՀԾ-ն»:

«ԵՄ-ի համոզմամբ, ՀԳՀԾ-ն լիարժեքորեն համապատասխանում է այս միության, նաև տարածաշրջանի ու աշխարհի անվտանգության շահերին, հետևաբար դրա չեղարկումը կանխելու համար կանի  այն բոլորն ինչ կարող է, քանի որ հավատացած է դրա հետևանքները կարող են աղետալի լինել»,-հայտարարել է Մոգերինին:

Ի դեպ, ԵՄ արտաքին խորհուրդը երեկ իր համաձայնությունը տվեց Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների դիմակայման օրենքների թարմացմանը: