Պուտինը քննադատել է ՀԳՀԾ-ի դեմ Թրամփի դիրքորոշումները
Ռուսաստանի նախագահը ՀԳՀԾ-ն լքելու պատճառով քննադատելով իր ամերիկացի պաշտոնակցին, ասել է. «Մոսկվան արտահայտել է այդ կապակցությամբ իր մտահոգությունը»:
Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում Դոնալդ Թրամփի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ ասել է. «ԱԷՄԳ-ն մասնավորապես միջուկային համաձայնության գոյությամբ վերահսկում է Իրանի միջուկային ծրագիրը և երաշխավորում է Իրանի միջուկային աշխատանքների խաղաղասիրական էությունը»:
Պուտինն այս հայտարարությունն արել է, արձագանքելով մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփի հայտարարությանն այն մասին, թե Պուտինի հետ զրուցել է Իրանի վրա ճնշում գործադրելու մասին, որի նպատակն է կանխել Իրանի «միջուկային մեծամտությունները»:
ԱՄՆ նախագահն առանց ակնարկ կատարելու ահաբեկչական խմբերի ու մասնավորապես ԻԼԻՊ-ի հանդեպ այդ երկրի ցուցաբերած տարբեր տեսակի աջակցություններին, հավելել է. «Պուտինի հետ նաև զրուցեցինք այն մասին, որ Իրանը չպիտի օգտվի ԻԼԻՊ-ի կրած պարտությունից հետո ստեղծված հնարավորություններից»:
Թրամփն անտեսելով ՀԳՀԾ-ի դեմ իր դիրքորոշումներին ուղղված Պուտինի քննադատությունն, ասել է. «Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունը որևէ ժամանակ այսքան վատ չի եղել, սակայն դա ժամեր առաջվանից սկսել է փոխվել»:
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Սպիտակ տուն մուտք գործելուց հետո դիվանագիտությունն ու համագործակցությունը գերադասել է բախմանը: