Պուտինը քննադատել է ՀԳՀԾ-ի դեմ Թրամփի դիրքորոշումները
https://parstoday.ir/hy/news/world-i95712-Պուտինը_քննադատել_է_ՀԳՀԾ_ի_դեմ_Թրամփի_դիրքորոշումները
Ռուսաստանի նախագահը ՀԳՀԾ-ն լքելու պատճառով քննադատելով իր ամերիկացի պաշտոնակցին, ասել է. «Մոսկվան արտահայտել է այդ կապակցությամբ իր մտահոգությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2018 02:46 Asia/Tehran
  • Պուտինը քննադատել է ՀԳՀԾ-ի դեմ Թրամփի դիրքորոշումները

Ռուսաստանի նախագահը ՀԳՀԾ-ն լքելու պատճառով քննադատելով իր ամերիկացի պաշտոնակցին, ասել է. «Մոսկվան արտահայտել է այդ կապակցությամբ իր մտահոգությունը»:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում Դոնալդ Թրամփի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ ասել է. «ԱԷՄԳ-ն մասնավորապես միջուկային համաձայնության գոյությամբ վերահսկում է Իրանի միջուկային ծրագիրը և երաշխավորում է Իրանի միջուկային աշխատանքների խաղաղասիրական էությունը»:

Պուտինն այս հայտարարությունն արել է, արձագանքելով մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփի հայտարարությանն այն մասին, թե Պուտինի հետ զրուցել է Իրանի վրա ճնշում գործադրելու մասին, որի նպատակն է կանխել Իրանի «միջուկային մեծամտությունները»:

ԱՄՆ նախագահն առանց ակնարկ կատարելու ահաբեկչական խմբերի ու մասնավորապես ԻԼԻՊ-ի հանդեպ այդ երկրի ցուցաբերած տարբեր տեսակի աջակցություններին, հավելել է. «Պուտինի հետ նաև զրուցեցինք այն մասին, որ Իրանը չպիտի օգտվի ԻԼԻՊ-ի կրած պարտությունից հետո ստեղծված հնարավորություններից»:

Թրամփն անտեսելով ՀԳՀԾ-ի դեմ իր դիրքորոշումներին ուղղված Պուտինի քննադատությունն, ասել է. «Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունը որևէ ժամանակ այսքան վատ չի եղել, սակայն դա ժամեր առաջվանից սկսել է փոխվել»:

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Սպիտակ տուն մուտք գործելուց հետո դիվանագիտությունն ու համագործակցությունը գերադասել է բախմանը: