Թրամփին համոզեցի լքել ՀԳՀԾ-ն. Նեթանյահու
Հուլիս 18, 2018 02:52 Asia/Tehran
Սիոնիստական ռեժիմի վարչապետն ասել է, որ ինքն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համոզել, որպեսզի լքի ՀԳՀԾ-ն:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության երեքշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն, Բենիամին Նեթանյահուն Սիոնիստական ռեժիմի ղեկավարող «Լիկուդ» կուսակցության փակ նիստում հայտարարել է, որ ինքն է ԱՄՆ նախագահին համոզել ընդդիմանալ ողջ աշխարհի քննադատությանն ու լքել ՀԳՀԾ-ն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մայիսի 8-ին կօկնելով Իրանի դեմ իր անհիմն մեղադրանքները, հայտարարեց ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի հեռացման և միջուկային պատժամիջոցները երեքից վեցամսյա ժամկետներում վերականգնվելու մասին:
Թրամփի այս քայլն արժանացավ ներքին ու միջազգային խիստ քննադատության:
Պիտակ