Թրամփին համոզեցի լքել ՀԳՀԾ-ն. Նեթանյահու
https://parstoday.ir/hy/news/world-i95744-Թրամփին_համոզեցի_լքել_ՀԳՀԾ_ն._Նեթանյահու
Սիոնիստական ռեժիմի վարչապետն ասել է, որ ինքն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համոզել, որպեսզի լքի ՀԳՀԾ-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 18, 2018 02:52 Asia/Tehran
  • Թրամփին համոզեցի լքել  ՀԳՀԾ-ն. Նեթանյահու

Սիոնիստական ռեժիմի վարչապետն ասել է, որ ինքն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համոզել, որպեսզի լքի ՀԳՀԾ-ն:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության երեքշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն, Բենիամին Նեթանյահուն Սիոնիստական ռեժիմի ղեկավարող «Լիկուդ» կուսակցության փակ նիստում հայտարարել է, որ ինքն է ԱՄՆ նախագահին համոզել ընդդիմանալ ողջ աշխարհի քննադատությանն ու լքել ՀԳՀԾ-ն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մայիսի 8-ին կօկնելով Իրանի դեմ իր անհիմն մեղադրանքները, հայտարարեց ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի հեռացման և միջուկային պատժամիջոցները երեքից վեցամսյա ժամկետներում վերականգնվելու մասին:

Թրամփի այս քայլն արժանացավ ներքին ու միջազգային խիստ քննադատության: