Բրիտանիայից մարդու իրավունքները խախտող երկրներ զենքի արտահանումը հասել է ռեկորդային ցուցանիշի
Հրապարակված տվյալների համաձայն՝ Բրիտանիան անցած տարի կրկնապատկել է իր արտահանվող զենքերի ծավալը: Բրիտանայի կառավարության ցանկում այն գնորդ երկրներն են, որոնք խախտում են մարդու իրավունքները:
Բրիտանական Independent օրաթերթը չորեքշաբթի օրը գրել է.«Զենքի առևտրի դեմ պայքարող» խմբի հրապարակած տվյալների համաձայն՝ Բրիտանիայի կառավարությունը 2017 թվականին մեկուկես միլիարդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ զենքի վաճառքի պայմանագրեր է կնքել, մինչդեռ 2016 թվականի պայմանագրերն արժեին ընդամենը 820 միլիոն ֆունտ ստեռլինգ:
Այդ տեղեկությունների համաձայն՝ բրիտանական զենքերը 2017 թվականին վաճառվել են այն 18 երկրներին, որոնք գտնվում են մարդու իրավունքները խախտողների ցանկում: Այդ թվում են Արաբիան, Բահրեյնը, Իսրայելը, Եգիպտոսը և Պակիստանը:
Բրիտանիայում զենքի առևտրի դեմ պայքարող խումբը հավելել է.«Եմենի բռնահարված ժողովրդի դեմ պատերազմ սանձազերծած Արաբիային և մանկասպան սիոնիստական ռեժիմին վաճառվել են միլիարդավոր ֆունտ ստեռլինգ արժողությամբ զենքեր»: