Հնարավոր է, որ Հունաստանի մահացու հրդեհը կանխամտածված հրկիզման արդյունք է
Հուլիս 27, 2018 14:38 Asia/Tehran
Հունաստանի կառավարությունը հայտարարել է.«Մայրաքաղաք Աթենքին մոտ գտնվող անտառներում բռնկված հրդեհը 83 կյանք է խլել: Կա հավանականություն, որ մահացու հրդեհը կանխամտածված է եղել:
Euro news-ի տեղեկացմամբ, լրագրողների հետ հանդիպմանը Հունաստանի քաղաքացիական պաշտպանության նախարար Նիկոլաս Տուսկասը հայտարարել է.«Կարևոր նշաններ ու ապացույցեր են հայտնաբերվել, որ խոսում են կանխամտածված հրկիզման մասին»:
Աթենքի արվարձաններում գտնվող անտառներում հրդեհ է բռնկվել հուլիսի 23-ին:
Վերջին տվյալների համաձայն, հրդեհի զոհ է դարձել 83 մարդ ինչն աննախադեպ է եղել անցնող տասնամյակների ընթացքում: Հույն պաշտոնատարները հայտարարել են, որ հնարավոր է զոհերի թիվն աճի:
Պիտակ