Հնարավոր է, որ Հունաստանի մահացու հրդեհը կանխամտածված հրկիզման արդյունք է
https://parstoday.ir/hy/news/world-i96129-Հնարավոր_է_որ_Հունաստանի_մահացու_հրդեհը_կանխամտածված_հրկիզման_արդյունք_է
Հունաստանի կառավարությունը հայտարարել է.«Մայրաքաղաք Աթենքին մոտ գտնվող անտառներում բռնկված հրդեհը 83 կյանք է խլել: Կա հավանականություն, որ մահացու հրդեհը կանխամտածված է եղել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2018 14:38 Asia/Tehran
  • Հնարավոր է, որ Հունաստանի մահացու հրդեհը կանխամտածված հրկիզման արդյունք է

Հունաստանի կառավարությունը հայտարարել է.«Մայրաքաղաք Աթենքին մոտ գտնվող անտառներում բռնկված հրդեհը 83 կյանք է խլել: Կա հավանականություն, որ մահացու հրդեհը կանխամտածված է եղել:

Euro news-ի տեղեկացմամբ, լրագրողների հետ հանդիպմանը Հունաստանի քաղաքացիական պաշտպանության նախարար Նիկոլաս Տուսկասը հայտարարել է.«Կարևոր նշաններ ու ապացույցեր են հայտնաբերվել, որ խոսում են կանխամտածված հրկիզման մասին»:

Աթենքի արվարձաններում գտնվող անտառներում հրդեհ է բռնկվել հուլիսի 23-ին:

Վերջին տվյալների համաձայն, հրդեհի զոհ է դարձել 83 մարդ ինչն աննախադեպ է եղել անցնող տասնամյակների ընթացքում: Հույն պաշտոնատարները հայտարարել են, որ հնարավոր է  զոհերի թիվն  աճի: