Չինաստանում Իրանի մասնակցությամբ մեկնարկեց աշխարհի բանակների մարզական մրցությունները
Աշխարհի բանակների միջազգային մարզական մրցաշարը աշխարհի տարբեր երկրների, այդ թվում ԻԻՀ-ի մասնակցությամբ կիրակի օրը մեկնարկեց Չինաստանի հյուսիս-արևմտյան և հարավ-արևելյան երկու տարածքներում:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն մրցաշարն անց է կացվում Չինաստանի հյուսիս-արևմտյան Սինքիանգ և հարավ-արևելյան Ֆուջիան նահանգներում: Իրանի մարզիկները հանդես են գալիս Սինքիանգ նահանգում:
Ընդհանուր առմամբ աշխարհի 10 երկրներ, այդ թվում Իրանը, Չինաստանը, Բելառուսիան, Եգիպտոսը, Ղազախստանն ու Ռուսաստանը ներկայացնող 358 մարզիկներ 17 մարզական խմբերում մասնակցել են մինչև օգոստոսի 11-ը շարունակվող այս մրցություններին:
Այս մրցաշարին մասնակցող Իրանի ռազմական խմբին մաս են կազմում բանակի, Իսլամական հեղափոխության պահակազորի և ԻԻՀ իրավապահ ուժերի (ոստիկանություն) ուժերը և Իրանի ԶՈւ գլխավոր շտաբը փորձել է այս մրցաշարում հանդես գալ իր լիարժեք հնարավորություններով: