ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների խախտման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i96290-ՄԱԿ_ը_մտահոգություն_է_հայտնել_Սաուդյան_Արաբիայում_մարդու_իրավունքների_խախտման_կապակցությամբ
ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Սաուդյան Արաբիայում Ալե Սաուդի ընդդիմադիրների ձերբակալությունների շարունակման կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 31, 2018 14:45 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների խախտման կապակցությամբ

ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Սաուդյան Արաբիայում Ալե Սաուդի ընդդիմադիրների ձերբակալությունների շարունակման կապակցությամբ:

ՄԱԿ-ը հայտարարել է. «Սաուդյան Արաբիայում բարեփոխումներ է տեղի ունեցել, սակայն այս փոփոխությունների մեջ չեն ներառվել քաղաքական ու քաղաքացիական օրենքները:

ՄԱԿ-ը հանդես է եկել խաղաղատենչ ակտիվիստների ազատ արձակման կոչով: Միաժամանակ ՄԱԿ֊ը Ռիադի պաշտոնյաներին կոչ է արել ազատ արձակել կանանց, ովքեր ձերբակալվել էին վարորդական իրավունքի պատճառով:

Ավելի վաղ, Նորվեգիան նույնպես խստորեն քննադատել էր Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների ողբալի իրավիճակը և մտահոգություն էր հայտնել այդ կապակցությամբ:

Նորվեգիայի ԱԳ նախարար Ինե Մարի Էրիքսեն Սորիդեն այդ երկրի պառլամնետում քննադատելով Սաուդյան Արաբիայում մահապատժի կիրառումը, մարդու իրավունքների պաշտպաններ ձերբակալումը և Սաուդյան Արաբիայում խոսքի ազատության բացակայությունը այդ երկրում առաջացած փոփոխությունները ցուցադրական է բնութագրել:

Շարունակելով իր արկածային, էքապանսիոնիստական, մրցակիցներին ու ընդդիմադիրների ոչնչացման քաղաքականությունը Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանը արժանացել է միջազգային հանրության խիստ քննադատություններին: