ՄԱԿ-ը մտահոգված է Եմենում հղի կանանց վիճակի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i96455-ՄԱԿ_ը_մտահոգված_է_Եմենում_հղի_կանանց_վիճակի_մասին
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը մտահոգություն է հայտնել Եմենի արևմտյան Ալ-Հուդայդա քաղաքում գտնվող հղի կանանց անմխիթար վիճակի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2018 12:49 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը մտահոգված է Եմենում հղի կանանց վիճակի մասին

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը մտահոգություն է հայտնել Եմենի արևմտյան Ալ-Հուդայդա քաղաքում գտնվող հղի կանանց անմխիթար վիճակի մասին:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA) հայտարարել է, որ Եմենի Ալ-Հուդայդա քաղաքում հարյուրավոր հղի կանայք բժշկական խնամքի բացակայության պատճառով մահվան ռիսկի են ենթարկվում: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Զեկույցում նշվում է, որ  2015 թ.-ին Եմենի մայրերի մահացության ցուցանիշը կրկնապատկվել է: Ավելի վաղ  ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը հայտարարել է, որ Եմենում հումանիտար իրավիճակը «շատ սարսափելի» է և  նախազգուշացրեց պատերազմական երկրում 18 միլիոն մարդու սպառնում է սովի վտանգը:

Արաբիայի ու նրա դաշնակիցների Եմենի դեմ սանձազերծած պատերազմն սկսվել է 2015 թվականի մարտին, որի հետևանքով առ այսօր զոհվել ու վիրավորվել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ, իսկ միլիոնավոր մարդիկ դարձել են անօթևան: