ՄԱԿ-ը մտահոգված է Եմենում հղի կանանց վիճակի մասին
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը մտահոգություն է հայտնել Եմենի արևմտյան Ալ-Հուդայդա քաղաքում գտնվող հղի կանանց անմխիթար վիճակի մասին:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA) հայտարարել է, որ Եմենի Ալ-Հուդայդա քաղաքում հարյուրավոր հղի կանայք բժշկական խնամքի բացակայության պատճառով մահվան ռիսկի են ենթարկվում: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Զեկույցում նշվում է, որ 2015 թ.-ին Եմենի մայրերի մահացության ցուցանիշը կրկնապատկվել է: Ավելի վաղ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը հայտարարել է, որ Եմենում հումանիտար իրավիճակը «շատ սարսափելի» է և նախազգուշացրեց պատերազմական երկրում 18 միլիոն մարդու սպառնում է սովի վտանգը:
Արաբիայի ու նրա դաշնակիցների Եմենի դեմ սանձազերծած պատերազմն սկսվել է 2015 թվականի մարտին, որի հետևանքով առ այսօր զոհվել ու վիրավորվել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ, իսկ միլիոնավոր մարդիկ դարձել են անօթևան: