Ռուսաստանը հավատարիմ կմնա ՀԳՀԾ-ին
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը երեքշաբթի գիշեր մի հաղորդագրությամբ կրկին ընդգծեց ՀԳՀԾ-ի հանդեպ այդ երկրի հավատարմությունը:
Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ռուսաստանի ԱԳ նախարարությունը երեքշաբթի օրն Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերականգնման կապակցությամբ հաղորդագրությամբ հանդես գալով հայտարարեց. «Իրանի հետ միջուկային համաձայնությունն այնքան ամուր է, որ դրան մասնակցող կողմերը կարող են հաղթահարել ներկա բարդություններն ու խնդիրները»:
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը կրկին հաստատելով ՀԳՀԾ-ի հանդեպ այդ երկրի պարտավորությունն, ընդգծեց. «Մոսկվան ՀԳՀԾ-ն պահպանելու և լիարժեք գործադրելու ուղղությամբ կդիմի բոլոր անհրաժեշտ քայլերին»:
«Հաստատված է, որ ՀԳՀԾ-ն ազդեցիկ համաձայնություն է և ԱԷՄԳ-ի քննություններն էլ հաստատում են դա»,-նշված է Ռուսաստանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ: