Ղազախստանը դեմ է Կասպից ծովում ԱՄՆ-ի ռազմական ներկայությանը
https://parstoday.ir/hy/news/world-i96746-Ղազախստանը_դեմ_է_Կասպից_ծովում_ԱՄՆ_ի_ռազմական_ներկայությանը
Ղազախստանի ԱԳ նախարարը հայտնել է , որ Աստանան դեմ է Կասպից ծովում ամերիկացիների ռազմական ներկայությանը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 11, 2018 19:01 Asia/Tehran
  • Ղազախստանը դեմ է Կասպից ծովում ԱՄՆ-ի ռազմական ներկայությանը

Ղազախստանի ԱԳ նախարարը հայտնել է , որ Աստանան դեմ է Կասպից ծովում ամերիկացիների ռազմական ներկայությանը:

«Ֆարս» գործակալության հաղորդմամբ՝ Խայրաթ Աբդոլռահմանովն ասել է.«Աստանան դեմ է Կասպից ծովում ԱՄՆ-ի ռազմաբազաների տեղակայմանը և բազմիցս ընդգծել է այդ կապակցությամբ երկրի կառավարության դիրքորոշումը»:

Ղազախստանի ԱԳ նախարարն ավելացրել է.«Կասպիցի ջրային տարածքում արտասահմանցի զինյալ ուժերի չներկայության մասին նշված է Մերձկասպյան երկրների համաձայնագրում, որը ստորագրվելու է 2018 թվականի օգոստոսի 12-ին՝ այդ երկրի Ակտաու քաղաքում կայանալիք գագաթնաժողովում»:

Ղազախստանի ԱԳ նախարարն այս արտահայտություններն արել է Ղազախստանի տարածքով դեպի Աֆղանստան ԱՄՆ-ի զինտեխնիկայի տարանցման մասին լրատվամիջոցներում տարածված հաղորդումների կապակցությամբ: