Հույները խստորեն բողոքել են Աթենքի ու Սիոնիստական ռեժիմի համագործակցության դեմ
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում մեծ թվով քաղաքացիները ցույց են անցկացրել Հունաստանի ու Սիոնիստական ռեժիմի համագործակցության դեմ:
Associated Press-ի հաղորդմամբ, հույները բողոքելով Հունաստանի ու Սիոնիստական ռեժիմի տնտեսական ու ռազմական համագործակցության ու ԱՄՆ-ի դեսպանատունը Ղոդս տեղափոխելու որոշման դեմ համախմբվել են Աթենքում Հունաստանի ԱԳ նախարարության շենքի առջև:
Ռուբիկոն խմբի կողմնակիցները կրելով Պաղեստինի դրոշը ու վերջերս սիոնիստների կողմից սպանված պաղեստիցի նահատակների նկարները մտել են ԱԳ նախարարության շեքի տարածք:
Շեշտելով, որ Հունաստանը չպետք է սերտ հարաբերություններ ունենա սիոնիստ օկուպանտ ռեժիմի հետ Ռուբիկոն խմբի երիտասարդները հայտարարել են, որ հովանավորում են Պաղեստինի բռնահարված ժողովրդին:
Այս ցույցերը տեղի են ունենում այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի համագործակցությամբ ու գործադրած ջանքերով Սիոնիստական ռեժիմն ու Հունաստանի կառավարությունը համատեղ զորավարժություններ են անցկացնում: