Ֆրանսիայի ԱԳ նախարարի վերջին հայտարարությունը՝ ՀԳՀԾ-ի կարկանդակն ու հրթիռային մտրակը
https://parstoday.ir/hy/news/world-i97527-Ֆրանսիայի_ԱԳ_նախարարի_վերջին_հայտարարությունը_ՀԳՀԾ_ի_կարկանդակն_ու_հրթիռային_մտրակը
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի պահպանումը Եվրոպայի անկախության հետ առնչվող հարց է: Միևնույն ժամանակ կրկնելով ՀԳՀԾ-ից շրջանակներից դուրս պահանջները, հրթիռային ու տարածաշրջանային հարցերում Իրանի հետ բանակցության ցանկություն է հայտնել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2018 21:25 Asia/Tehran
  • Ֆրանսիայի ԱԳ նախարարի վերջին հայտարարությունը՝ ՀԳՀԾ-ի կարկանդակն ու հրթիռային մտրակը

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի պահպանումը Եվրոպայի անկախության հետ առնչվող հարց է: Միևնույն ժամանակ կրկնելով ՀԳՀԾ-ից շրջանակներից դուրս պահանջները, հրթիռային ու տարածաշրջանային հարցերում Իրանի հետ բանակցության ցանկություն է հայտնել:

«Ֆրանս Պրես»-ի հաղորդմամբ, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դերիանը չորեքշաբթի օրն ասել է. «Փարիզն իր մյուս եվրոպացի գործընկերների կողքին կշարունակի  ՀԳՀԾ-ի պահպանմանն ուղղված ջանքերը, քանի որ այդ համաձայնությունը միջազգային կայունության և Եվրոպայի անկախության տեսակետից կարևոր է»:

Լը Դերիանը, կրկնելով ՀԳՀԾ-ի շրջանակներից դուրս պահանջներն, ասել է. «Իրանը պիտի համաձայնի Եվրոպայի պահանջներին, այդ թվում հրթիռային ու տարածաշրջանային հարցերի, նաև 2025 թվականից հետո իր միջուկային ծրագրի կապակցությամբ երկխոսությանը»:

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հինգշաբթի օրը նույնպես Ավստրիայի Վիեննայում ԵՄ ԱԳ նախարարների խորհրդակցական ոչ-պաշտոնական նիստից առաջ նման հայտարարություն էր արել: Նա սպառնալի ոճով ասել էր. «Իրանը չի կարող խուսափել հրթիռային ու տարածաշրջանային հարցերի շուրջ եվրոպացիների հետ բանակցությունից»:

Իրանի հրթիռային ծրագրի շուրջ Ֆրանսիայի կրկնված պահանջը ներկայացվում է այն պայմաններում, երբ Իրանի քաղաքական ու զինվորական պաշտոնատարներն անգամներ ընդգծել են, որ Իրանի պաշտպանական հարցերը բանակցության թեմա չեն կարող դառնալ: