Ֆրանսիայի ԱԳ նախարարի վերջին հայտարարությունը՝ ՀԳՀԾ-ի կարկանդակն ու հրթիռային մտրակը
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի պահպանումը Եվրոպայի անկախության հետ առնչվող հարց է: Միևնույն ժամանակ կրկնելով ՀԳՀԾ-ից շրջանակներից դուրս պահանջները, հրթիռային ու տարածաշրջանային հարցերում Իրանի հետ բանակցության ցանկություն է հայտնել:
«Ֆրանս Պրես»-ի հաղորդմամբ, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դերիանը չորեքշաբթի օրն ասել է. «Փարիզն իր մյուս եվրոպացի գործընկերների կողքին կշարունակի ՀԳՀԾ-ի պահպանմանն ուղղված ջանքերը, քանի որ այդ համաձայնությունը միջազգային կայունության և Եվրոպայի անկախության տեսակետից կարևոր է»:
Լը Դերիանը, կրկնելով ՀԳՀԾ-ի շրջանակներից դուրս պահանջներն, ասել է. «Իրանը պիտի համաձայնի Եվրոպայի պահանջներին, այդ թվում հրթիռային ու տարածաշրջանային հարցերի, նաև 2025 թվականից հետո իր միջուկային ծրագրի կապակցությամբ երկխոսությանը»:
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հինգշաբթի օրը նույնպես Ավստրիայի Վիեննայում ԵՄ ԱԳ նախարարների խորհրդակցական ոչ-պաշտոնական նիստից առաջ նման հայտարարություն էր արել: Նա սպառնալի ոճով ասել էր. «Իրանը չի կարող խուսափել հրթիռային ու տարածաշրջանային հարցերի շուրջ եվրոպացիների հետ բանակցությունից»:
Իրանի հրթիռային ծրագրի շուրջ Ֆրանսիայի կրկնված պահանջը ներկայացվում է այն պայմաններում, երբ Իրանի քաղաքական ու զինվորական պաշտոնատարներն անգամներ ընդգծել են, որ Իրանի պաշտպանական հարցերը բանակցության թեմա չեն կարող դառնալ: