Բողոքի ակցիա Լոնդոնում՝ Ալ Խալիֆայի հանցագործությունների վերաբերյալ BBC- ի լռության դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i97617-Բողոքի_ակցիա_Լոնդոնում_Ալ_Խալիֆայի_հանցագործությունների_վերաբերյալ_bbc_ի_լռության_դեմ
Ցուցարարները շաբաթ երեկոյան հավաքվելով Լոնդոնում BBC- ի շենքի առջև, իրենց բողոքն են հայտնել, Ալ Խալիֆայի ռեժիմի հանցագործությունների վերաբերյալ BBC- ի լռության դեմ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 02, 2018 12:31 Asia/Tehran
  • Բողոքի ակցիա Լոնդոնում՝ Ալ Խալիֆայի հանցագործությունների վերաբերյալ BBC- ի լռության դեմ

Ցուցարարները շաբաթ երեկոյան հավաքվելով Լոնդոնում BBC- ի շենքի առջև, իրենց բողոքն են հայտնել, Ալ Խալիֆայի ռեժիմի հանցագործությունների վերաբերյալ BBC- ի լռության դեմ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համձայն, ցուցարարները ցուցադրել են Ալ Խալիֆայի ռեժիմի կողմից Բահրեյնում բանտարկված կամ սպանված քաղաքական ակտիվիստների պատկերները:

Ցուցարարները նաև բողոքել են ռեժիմի հանցագործությունների վերաբերյալ BBC- ի լռության դեմ: Բրիտանիան Ալ Խալիֆայի ռեժիմի գլխավոր հովանավորներից մեկն է:

2011 թ. փետրվարի 14-ից ի վեր Բահրեյնի ժողովուրդը բողոքի ցույցեր է անցկացնում Ալ Խալիֆայի ռեժիմի դեմ:

Բահրեյնի ժողովուրդը պահանջում է ազատություն, արդարություն և  խտրականության վերացում և ժողովրդավարություն: