Երկրների տնտեսության դեմ ԱՄՆ-ի հարձակողական քաղաքականությունները ձախողած են
https://parstoday.ir/hy/news/world-i97642-Երկրների_տնտեսության_դեմ_ԱՄՆ_ի_հարձակողական_քաղաքականությունները_ձախողած_են
«Երկրների տնտեսության դեմ ԱՄՆ-ի հարձակողական քաղաքականությունները ձախողելու են».ասել է Թուրքիայի նախագահը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Սեպտեմբեր 02, 2018 15:04 Asia/Tehran
  • Երկրների տնտեսության դեմ ԱՄՆ-ի հարձակողական քաղաքականությունները ձախողած են

«Երկրների տնտեսության դեմ ԱՄՆ-ի հարձակողական քաղաքականությունները ձախողելու են».ասել է Թուրքիայի նախագահը:

Կիրակի օրը, Բիշկեկում կայացած տնտեսական համագումարում, նշելով, որ ԱՄՆ-ը իրեն վայրի գայլի նման է պահում, Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է.«Թուրքիան ու Ռուսաստանն անհրաժեշտ քայլեր են ձեռնարկելու ԱՄՆ-ի տնտեսական ճնշումներին դիմակայելու համար»:

Խոստանալով, որ Անկարան Մոսկվայի և այլ երկրների հետ առևտրափոխանակումներում բացառելու է դոլարի օգտագործումը և օգտվելու են այլ արտարժույթից, Էրդողանն ասել է.«Պետք է վերջ դնել դոլարի օգտագործման իշխանությանը, որովհետև դոլարից կախվածությունը վնասում է երկրների տնտեսության»:

Ռուսաստանից Ս-400 համակարգերի գնման ԱՄՆ-ի հակադարձի մասին Էրդողանը հավաստիացրել է, որ այդ հարցում Անկարան որևէ մեկից թույլտվություն չի  ստանալու:

Թուրքիայի նախագահն իր երկրի վճռակամությունն է հայտնել տարբեր, հատկապես պաշտպանական ու տնտեսական արդյունաբերության ոլրտներում լիարժեք անկախություն ձեռք բերել: