Ճապոնիայի տնտեսության նախարարը կարևորել է Իրանի նավթի ներկրման շարունակումը
Ճապոնիայի տնտեսության, առևտրի ու արդյունաբերության նախարարը կարևորել է Իրանի նավթի ներկրման հարցով ջանքերի շարունակումը:
Թասնիմ գործակալության տեղեկացմամբ, Ճապոնիայի տնտեսության, առևտրի ու արդյունաբերության նախարար Հիրոշիո Սեյքոն, Տոկիոյում կայացած մամլու ասուլիսում ասել է.«Իրանի նավթի ներկրման շարունակման համար, Ճապոնիայի կառավարությունը շարունակելու է ճնշում բանեցնել ԱՄՆ-ի վրա»:
Հիրոշիո Սեյքոյի արտահայտությունները հնչում են այն ժամանակ, երբ Ճապոնիայի զտարանների պատասխանատուներն այդ երկրի կառավարությանը կոչ են արել Իրանի դեմ շրջափակումների գործադրումից Ճապոնիայի ազատելու հարցով դիմել ԱՄՆ-ին, քանի որ այս զտարանները ցանկանում են շարունակել իրանական նավթի ներկրումերը:
Վաշինգտոնը աշխարհի երկրներին կոչ է արել Թեհրանի դեմ տնտեսական պատժամիջոցների շրջանակներում զրոյացնել Իրանի նավթի գնման ծավալները, սակայն աշխարհի մեծ թվով երկրներ հայտարարել են, որ չեն հետևելու ԱՄՆ-ի ցանկությանը: