Նեթանյանուն հրահանգել էփակել Պարագվայում Իսրայելի ռեժիմի դեսպանատունը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյանուն հրահանգել է Պարագվայում փակել Իսրայելի ռեժիմի դեսպանատունը:
Ռոյտեերս լրատվական գործակալության հաղորդմամբ, չորեքշաբթի օրը, Նեթանյահուն այս հրահանգն արձակել է այն բանից հետո, երբ Պարագվայի կառավարությունը որոշեց իր դեսպանատունը Ղոդսից Թել Ավիվ վերադարձնել:
Պարագվայի ԱԳ նախարար Լուիս Ալբերտո Կաստիլյոնին ասել է.«Պարագվայն իր դեսպանատունը Ղոդսից Թել Ավիվ է փոխադրում»:
2018թ. մայիս ամսին Պարագվայի նախկին նախագահ Հորասիո Կարտեսը Իսրայելում այդ երկրի նոր դեսպանատան բացման համար մեկնել էր Իսրայել: Այժմ Պարագվայի նախագահն է Մարիո Աբդո Բենիթզը:
ԱՄՆ-ն ու Գվատեմալան իրենց դեսպանատները տեղափոխել են օկուպացված Ղոդս քաղաք և Նեթանյահուն ջանքեր է գործադրել մյուս երկրներին նույնպես համոզել գնալ այդ քայլին:
Պաղեստինի ԱԳ նախարարը հայտարարել է.«Պարագվայում շուտով բացվելու է Պաղեստինի դեսպանատունը»:
Պաղեստինի «Մաա» գործակալության հաղորդմամբ, Ռիազ Մալեքին հավելել է.«Պաղեստինի ինքնավար ցարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասի հրամանով, հնարավորինս շուտ Պարագվայի մայրաքաղաք Ասունցիոն քաղաքում կվերաբացվի Պաղեստինի դեսպանատունը»:
Պաղեստինի ԱԳ նախարարը բարձր է գնահատել Պարագվայի կողմից այդ երկրի դեսպանատունը Ղոդսից Թել Ավիվ փոխադրելու քայլը: