26 իրավապաշտպան կազմակերպություններ Մակրոնից պահանջել են դադարեցնել Արաբիային սպառազինության վաճառքը
Հինգշաբթի օրը, Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնին հղած նամակով, իրավապաշտպան 16 կազմակերպություններ նրանից պահանջել են դադարեցնել սպառազինության վաճառքն Արաբիային :
Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, կազմակերպությունները Ֆրանսիայի նախագահից պահանջել են բացահայտկերպով դատապարտել Եմենում Սաուդյան ռեժիմի ոճրագործությունները:
Միջազգային կազմակերպություններն ու իրավապաշտպան կառույցները մինչ այսօր Ֆրանսիայից ու Սաուդյան ռեժիմը հովանավորող մյուս երկրներից բազմիցս պահանջել են դադարեցնել դեպի Ռիադ կատարվող սպառազինության արտահանումը:
Արաբիան Էմիրությունների, ԱՄՆ-ի ու մի քանի այլ երկրների աջակցությամբ 2015 թվականի մարտ ամսից ի վեր ռազմական ոտնձգության և ցամաքային, ծովային ու օդային շրջափակման է ենթարկել Եմենը: Եմենում Արաբիայի հրահրած պատերազմը մինչ այսօր ավելի քան 14 հազար եմենցիների զոհվելու, տասնյակ հազարավոր քաղաքացիների վիրավորվելու և միլիոնավոր եմենցիների տարհանման պատճառ է դարձել:
Արաբիայի ռազմական ոտնձգությունը նաև սննդամթերքի ու դեղորայքի խիստ պակաս է առաջացրել չքավոր երկիր Եմենում: