Ջոն Քերին կրկին քննադատեց Իրանի կապակցությամբ Թրամփի սխալ քաղաքականությունը
https://parstoday.ir/hy/news/world-i97917-Ջոն_Քերին_կրկին_քննադատեց_Իրանի_կապակցությամբ_Թրամփի_սխալ_քաղաքականությունը
ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին կիրակի օրը կրկին քննադատեց Իրանի կապակցությամբ այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դիրքորոշումները և զգուշացրեց Սպիտակ տան ընտրած ներկա ուղղության հետևանքների կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 10, 2018 02:35 Asia/Tehran
  • Ջոն Քերին կրկին քննադատեց Իրանի կապակցությամբ Թրամփի  սխալ քաղաքականությունը

ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին կիրակի օրը կրկին քննադատեց Իրանի կապակցությամբ այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դիրքորոշումները և զգուշացրեց Սպիտակ տան ընտրած ներկա ուղղության հետևանքների կապակցությամբ:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ջոն Քերին «Սի Էն Էն»-ին տված հարցազրույցում վտանգավոր բնութագրելով Իրանի ու ՀԳՀԾ-ի կապակցությամբ այդ երկրի գործող վարչակազմի քաղաքականությունն, ասաց. «Դոնալդ Թրամփն ապացուցեց, որ ճիշտ են նրանք ովքեր ասում են, որ ԱՄՆ-ն վստահելի չէ»:

ԱՄՆ-ի նախկին վարչակազմում Իրանի հետ բանակցության և միջուկային համաձայնության իրագործման գլխավար պատասխանատու Քերին, քննադատելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալն ասել է. «Վաշինգտոնի այս քայլը հիմնված չէ որևէ համապարփակ ռազմավարության վրա»:

Ջոն Քերին ավելի վաղ քննադատել էր Իրանի ու ՀԳՀԾ-ի հանդեպ Թրամփի քաղաքականությունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մայիսի 8-ին կրկնելով Իրանի դեմ անհիմն մեղադրանքները, հայտարարեց ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի հրաժարման և միջուկային պատժամիջոցների վերականգնման մասին:

Թրամփի այս քայլն արժանացավ ներքին ու միջազգային խիստ քննադատության: