Իսրայելը լրտեսում է Facebook-ի և Twitter-ի օգտատերերին
WikiLeaks կայքը քողազերծել է այն փաստը, որ Իսրայելը Facebook-ի և Twitter-ի օգտատերերին լրտեսելու համար Թել Ավիվում վիրտուալ մի կենտրոն է ստեղծել:
Մի տեսանյութ տարածելով WikiLeaks կայքը հայտարարել է, որ հակասիոնիստական տեսակետներին ընդդիմանալու նպատակով, այդ կենտրոնը արհեստական բանականությունից օգտվելով, օրական կտրվածքով դիտարկում է սոցցանցերի օգտատերերի բոլոր տեսակետներն ու գրությունները:
WikiLeaks-ը քողազերծել է, որ կենտրոնը Սիոնիստական ռեժիմի դեմ որևէ կարծիք նկատելու դեպքում, այդ մասին զեկուցում է ռեժիմի պետական ու անվտանգության պաշտոնատարներին:
Այս բոլորն այն դեպքում, երբ որոշ ժամանակ առաջ, Facebook-ը հայտարարել էր, որ աշխարհում 87 միլիոն օգտատերերի տեղեկություններն ապահով չեն: Նրանցից շատերն ապրում են Եվրոպայից դուրս և զագացող երկրներում: