Ամանոն ընդգծել է ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորություններին Իրանի հավատարմությունը
https://parstoday.ir/hy/news/world-i98263-Ամանոն_ընդգծել_է_ՀԳՀԾ_ով_ստանձնած_պարտավորություններին_Իրանի_հավատարմությունը
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը շեշտել է.«Իրանը գործադրում է միջուկային համաձայնությամբ ստանձնած իր բոլոր պարտավորությունները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 17, 2018 13:47 Asia/Tehran
  • Ամանոն ընդգծել է ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորություններին Իրանի  հավատարմությունը

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը շեշտել է.«Իրանը գործադրում է միջուկային համաձայնությամբ ստանձնած իր բոլոր պարտավորությունները»:

Երկուշաբթի օրը ՄԱԳԱՏԷ-ի 62-րդ ընդհանուր ժողովի ընթացքում Յուկիա Ամանոն հաստատել է, որ Իրանը հավատարիմ է մնացել իր հանձնառություններին:

Ամանոն հավելել է.«Երաշխիքների համաձայնագրի շրջանակներում գործակալությունը շարունակելու է  ստուգումներ անցկացնել Իրանում»:

Օգոստոսի 30-ին, իր նոր զեկույցով ՄԱԳԱՏԷ-ն 12-րդ անգամ և ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո 2-րդ անգամ հաստատել է, որ Իրանի միջուկային գործունեությունը լիովին համապատասխանում է միջազգային այս համաձայնությանը»:

2018թ. մայիսի 8-ին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ այս երկիրը դուրս է գալիս միջուկային համաձայնությունից, ինչը արժանացավ համաձայնության մյուս կողմերի բողոքներին: