ՄԱԿ-ի նոր զեկույցը Մյանմայի բանակի հանցագործությունների մասին
https://parstoday.ir/hy/news/world-i98309-ՄԱԿ_ի_նոր_զեկույցը_Մյանմայի_բանակի_հանցագործությունների_մասին
ՄԱԿ-ի քննիչները 444 էջնոց զեկույց են հրապարակել՝ ռոհինգյա մուսուլմանների դեմ Մյանմայի բանակի ու բուդդայականների հանցագործությունների վերաբերյալ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 18, 2018 17:28 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի նոր զեկույցը Մյանմայի բանակի հանցագործությունների մասին

ՄԱԿ-ի քննիչները 444 էջնոց զեկույց են հրապարակել՝ ռոհինգյա մուսուլմանների դեմ Մյանմայի բանակի ու բուդդայականների հանցագործությունների վերաբերյալ:

ԻՌՆԱ-ի հաղորդամամբ, երեքշաբթի օրը, Մյանմայի Ռախին նահանգում այդ երկրի բանակի ու բուդդայականների կողմից ռոհինգյա մուսուլմանների սպանության ու խոշտագնման մասին վավերագրական ապացույցների հրապարակվելուց հետո, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ քննիչները հանդես են եկել հանցագործների դատապարտելու կոչով:

ՄԱԿ-ի նոր զեկույցի մեջ ասված է.«Մյանմայի զորայինները և ծայրահեղական բուդդայականները, հարձակվելով Ռախին նահանգի տասնյակ գյուղերի, այդ թվում՝  Մին Գի գյուղի վրա, սպանել են գյուղի բնակչությանն ու այրել են նրանց բնակարանները»:

ՄԱԿ-ի քննիչները խումբը ԱԽ-ին կոչ է արել Մյանմայի հանցագործների դատական գործը հանձնել միջազգային քրեական ատյանին ու այդ երկրի սպառազինական շրջափակման ենթարկել: