Սիոնիստական ռեժիմը վերջնաժամկետ է ճշտել Խան Ահմար գյուղի բնակիչների համար
https://parstoday.ir/hy/news/world-i98536-Սիոնիստական_ռեժիմը_վերջնաժամկետ_է_ճշտել_Խան_Ահմար_գյուղի_բնակիչների_համար
Սիոնիստական ռեժիմը մեկշաբաթյա վերջնաժամկետ է ճշտել Խան Ահմար գյուղի բնակիչների համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 23, 2018 15:12 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը վերջնաժամկետ է ճշտել Խան Ահմար գյուղի բնակիչների համար

Սիոնիստական ռեժիմը մեկշաբաթյա վերջնաժամկետ է ճշտել Խան Ահմար գյուղի բնակիչների համար:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սիոնիստական ռեժիմը հայտարարել է, որ Խան Ահմար բնակիչները մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը ժամանակ ունեն գյուղը թողնելու համար, հակառակ դեպքում, դատարանի արձակած օրինական վճռի համաձայն գյուղն ավերվելու է:

Անցած հուլիսին սիոնիստ բանակայինները գրոհել են Խան Ահմար գյուղի վրա, սակայն բնակիչները նրանց հարկադրել են հեռանալ գյուղից:

Թվականիս սեպտեմբերի 12-ին, Սիոնիստական ռեժիմի  գերագույն դատարանը հայտարարել է, որ Խան Ահմար գյուղը պետք է դատարկվի բնակիչներից:

Խան Ահմար գյուղի բնակիչներն անցյալում  Ալ-Նաղաբ անապատում են բնակվել, սակայն 1953թ. Սիոնիստական ռեժիմը նրանց դուրս է քշել անապատից և նրանք հարկադրված բնակվել են այդ տարածքում: