Եվրոպան պարտավոր չէ լքել ՀԳՀԾ-ն. Ամերիկացի պաշտոնատար
Ի հետևումն ՀԳՀԾ-ն պահպանելու համար այդ համաձայնության եվրոպական կողմերի գործնական քայլերի, ԱՄՆ-ի վարչակազմում «Իրանի ակտ» կոչվող խմբի նախագահն ասաց. «Վաշինգտոնը չի կարող եվրոպական երկրներին պարտադրել հրաժարվել ՀԳՀԾ-ից»:
Բրայան Հուքը երկուշաբթի օրը «Բի Բի Սի»-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները նպատակ չունեն եվրոպական երկրներին պարտադրել լքել ՀԳՀԾ-ն:
«Վաշինգտոնը եվրոպացիներին չի հորդորել ոտնահարել ՀԳՀԾ-ն»,-հավելել է Հուքը:
Ամերիկացի պաշտոնատարը պատճառաբանելով ՀԳՀԾ-ն շարունակելուց եվրոպացի դաշնակիցներին հրաժարեցնելու հարցում ԱՄՆ-ի ձախողումն, ասաց. «ՀԳՀԾ-ն լքելը, որոշում է, որ ԱՄՆ-ն ընդունել է ինքն իր մասին»:
Հուքն առանց անդրադառնալու Իրանի առևտրական գործընկեր համարվող ընկերությունների դեմ ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցներին, ասել է. «ԱՄՆ-ի պատժամիջոցները նախագծված չեն եվրոպական ընկերություններին պատժելու համար»:
Պատասխանելով այն հարցին, որ Իրանի պատժամիջոցների հետ կապված ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցներն ի վերջո հանգեցնում են եվրոպական ընկերությունների տուգանմանը, Հուքն ասել է. «ԱՄՆ-ն եվրոպացիներին չի պարտադրում լքել ՀԳՀԾ-ն»:
Հուքի այս հայտարարությունը կատարվել է այն պայմաններում, երբ Իրանի և 4+1 խմբի անդամ Գերմանիայի, Բրիտանիայի, Ֆրանսիայի, Չինաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներն անցած շաբաթ առանց ԱՄՆ-ի ներկայության ՀԳՀԾ-ն պահպանելու նպատակով ֆինանսական մեխանիզմներ մշակելու և դրանք մինչև նախքան նոյեմբեր ամիսը գործադրման հանձնելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերեցին: