Յունկեր.«Եվրոպան Ռուսաստանի կարիքն ունի»
(last modified Sun, 07 Oct 2018 14:10:24 GMT )
Հոկտեմբեր 07, 2018 17:40 Asia/Tehran
  • Յունկեր.«Եվրոպան Ռուսաստանի կարիքն ունի»

Եվրահանձնաժողովի նախագահն ասել է.«Չնայած առկա տարաձայնություններին, Ռուսաստանի հետ բանակցելու անհրաժեշտություն կա»:

Ավստրիական  Standard օրաթերթին տված հարցազրույցում, Ժան Կլոդ Յունկերն ընդգծել է.«Չպետք է քանդել Ռուսաստանի հետ հաղորդակցման բոլոր կամուրջները»:

Եվրահանձնաժողովի նախագահը հավելել է.«Չի կարելի լայնորեն քննադատել Ռուսաստանին, քանի որ անվտանգության նկատառումներով պետք է պահպանել  հարաբերությունները Մոսկվայի հետ և  որոշ դեպքերում համատեղ քայլեր կատարել»:

Յունկերն ավելի վաղ ընդգծել էր.«Հանուն  անվտանգության ապահովման, Եվրամիությունը պետք է երկարատև համգործակցություն ունենա ՌԴ-ի հետ»: