Եգիպտական ինքնաթիռի առեւանգողին բռնեցին
https://parstoday.ir/hy/news/world-i9913-Եգիպտական_ինքնաթիռի_առեւանգողին_բռնեցին
EgyptAir ավիաընկերության A320 մարդատար ինքնաթիռի առեւանգողին բռնել են Կիպրոսի անվտանգության ուժերի աշխատակիցները: Այդ մասին, ինչպես տեղեկացնլում Է «Արմենպրես»-ը, հայտնել են հանրապետության ԱԳ նախարարությունում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 29, 2016 13:19 Asia/Tehran
  • Եգիպտական ինքնաթիռի առեւանգողին բռնեցին

EgyptAir ավիաընկերության A320 մարդատար ինքնաթիռի առեւանգողին բռնել են Կիպրոսի անվտանգության ուժերի աշխատակիցները: Այդ մասին, ինչպես տեղեկացնլում Է «Արմենպրես»-ը, հայտնել են հանրապետության ԱԳ նախարարությունում:

«Ամեն ինչ վերջացած Է: Առեւանգողը կալանավորված Է»,-ասված Է նախարարության հայտարարության մեջ:

Ինչպես նշվում Է, առեւանգողը հանրանավից դուրս Է եկել կամավոր՝ ձեռքերը վեր պարզած:

EgyptAir ավիաընկերության A320 մարդատար ինքնաթիռը, որն Ալեքսանդրիայից մեկնել Էր Կահիրե, առեւանգվել Էր մարտի 29-ի առավոտյան: Երեւանի ժամանակով ժամը 9:50-ին օդանավը վայրԷջք Էր կատարել Կիպրոսի Լառնակա քաղաքի օդանավակայանում: Կիպրոսի ԱԳ նախարարությունը հայտնել Է, որ ինքնաթիռը գրավել Է եգիպտացի Սեյֆ ադ Դին Մուստաֆան: Սկզբնապես հաղորդվել Էր, որ նրա մոտ կարող Է ռումբ լինել, բայց այդ տեղեկատվությունը չի հաստատվել:

Մինչ այժմ ստույգ տվյալներ չկան այն մասին, թե քանի մարդ Է եղել առեւանգված ինքնաթիռում: Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարությունը հայտնել Է, որ օդանավաում ընդամենը եղել Է 55 կամ 56 մարդ: Իր հերթին EgyptAir-ի կայքում զետեղված Է հետեւյալ տեղեկատվությունը՝ 56 ուղեւոր, անձնակազմի յոթ անդամ եւ անվտանգության մեկ սպա: Ավելի վաղ ավիաընկերությունը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել Էր, որ օդանավում կա 81 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: